Այժմ «Ղարաբաղ տելեկոմ» ընկերությունը հնարավորինս ամեն ինչ անում է ստեղծված իրավիճակում կապի ծառայության որակն ապահովելու ուղղությամբ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ժամանակներում հերթական հանդիպումն անցկացնելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ից ադրբեջանական զինված ուժերը հարձակվել են Արցախի վրա՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները՝ բնակելի շենքեր, դպրոցներ: Կան բազմաթիվ վիրավորներ և զոհեր:
Անդրադարձ է կատարվել սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ նախատեսվող նիստին։
Ցուցարարները նշում էին, որ Արցախում խաղաղ բնակիչներ են սպանվում, իսկ այստեղ մարդիկ շարունակում են անտարբեր մնալ։
Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ բացի հրադադարի ռեժիմը խախտելուց, ադրբեջանցիները Մարտակերտի շրջանի օկուպացված Հաթերք գյուղում քաղաքացիական անձի են սպանել։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Լեռնային Ղարաբաղի և Բաքվի միջև ընթացող բանակցություններն ավարտվել են։
Անվտանգության նկատառումներից ելնելով` հորդորում ենք մնալ ապաստարաններում։
Զուգահեռ բանակցություններ են տարվում ռուսական խաղաղապահ առաքելության հետ, որպեսզի էլեկտրաէներգիայի առկայության դեպքում ցանցում խնդիրներ չլինեն։